AM
27 Փետրվար 2013 - 07:54 AMT

Արմավիրի քաղաքապետը կշարունակի՞ պաշտոնավարել. քաղաքապետարանում պատասխանող չկա

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը չի ընդունվել, և նա շարունակելու է պաշտոնավարել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձեց ճշտել Արմավիրի քաղաքապետարանից: Աշխատակցուհին, որ պատասխանեց մեր զանգին, ասաց, որ այս պահին որևէ մեկը տեղում չէ և խորհուրդ տվեց գտնել այլ մարմին, որտեղից կկարողանանք ճշտել լուրը: Պարզվեց, որ քաղաքապետարանում մամուլի պատասխանատու չունեն, իսկ մեր հարցերին կարող էր պատասխանել աշխատակազմի ղեկավարը, ում հեռախոսահամարը քաղաքապետարանի աշխատակցուհին հրաժարվեց տրամադրել և կախեց լսափողը:

Ավելացնենք, որ նախագահի ընտրություններում Արմավիրում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը պարտվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: