ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության նախաձեռնող խմբի անդամ Ալգիս Կաշետայի հետ:
Էդուարդ Շարմազանովը ողջունել է քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի ինն անդամների կողմից ստորագրված Լիտվա-Արցախ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը: Նրա խոսքով՝ այն ժողովրդավարական չափանիշների վրա հիմնված կարևոր հանգրվան է ԼՂ անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ լիտվացի պատգամավորները չընկրկեցին նույնիսկ ադրբեջանական սադրանքների առջև և այս քայլով ապացուցեցին, որ անկախության և ազատության գաղափարի ջատագովն են:
Ալգիս Կաշետան, իր հերթին, կարևորել է նման նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ Սեյմասում խմբի ստեղծումը նախադեպ կհանդիսանա այլ խորհրդարանների համար ևս: Կողմերը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության խորհրդարանների միջև հետագա փոխգործակցությունը հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների սերտացման շարունակականության ուղղությամբ:





