Բազմաթիվ բուհերի աշխատակազմեր իրենց մտահոգությունն են հայտնել վերջին օրերի դասադուլի վերաբերյալ: Քաղաքական նպատակներով ուսանողներին օգտագործելը կարող է բացասական հետևանքներ ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: «Ուսանողներն ազատ են իրենց որոշումների մեջ, ոչ ոք չի բռնացել նրանց կամքին, ոստիկանները ևս բռնություններ են չեն գործադրել: Դասադուլն ուղղված է ուսումնական պրոցեսը խաթարելուն, ուստի կոչ եմ անում հասկանալ և զերծ մնալ այդ գործընթացից»,-ասաց նա: Ըստ Ղարիբյանի՝ ուսանողները ենթարկվել են սադրանքի և խաթարել են իրենց բարոյական նկարագիրը: Դասադուլի ժամանակ մեր ուսանողներից մեկը՝ մի երիտասարադ աղջիկ, սադրանքների ենթարկվելով, շատ տգեղ պահեց իրեն, նա հայհոյեց, որից հետո պատասխան հայհոյանքներ հնչեցին նրա հասցեին, վիրավորանքներին պատասխանեցին այն ուսանողները, ովքեր չեն ուզում դասադուլի պատճառով հետ մնալ դասերից, մենք պարտավոր ենք ապահովել բնականոն կրթական պրոցեսը, քանի որ բուհի տարածքում քաղաքական գործունեությունը արգելված է»: Ինչ վերաբերում է լրատվամիջոցների հնչեցրած ան տեսակետին, որ դասադուլին մասնակցած ուսանողների մեծ մասը ԵՊՀ ուսանողներ են, Ղարիբյանն ասաց. «Ուսանողներից և դասախոսներից շատերը հանդես են եկել որպես ԵՊՀ ներկայացուցիչներ իրենց կարծիքը հնչեղ դարձնելու համար, իրականում նրանք անձնական քաղաքական շահեր են հետապնդում, ասաց նա»:





