AM
28 Փետրվար 2013 - 09:53 AMT

Լևոն Շիրինյան. Րաֆֆի Հովհաննիսյանը երեխա չի, որ ինչ-որ նախարարություն վերցնի ու լռի

ՀՀ նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի լուծմանը, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, կոմպրոմիսների ճանապարհով կարելի է հասնել: Իսկ այդ ճանապարը չպետք է լինի «Ժառանգության» անդամների՝ ինչ-որ պաշտոններ ստանձնելով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը նկատեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնա նման քայլի, ապա ինքը կոչնչանա:

Երեկ ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահին արած առաջարկները ողջամիտ չէին, իսկ ցանկացած ողջամիտ առաջարևկ իրենք պատրաստ են քննարկել՝ օրինակ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ասի, որ «Ժառանգության» որևէ անդամ կարող է լավ ղեկավարել ինչ-որ ոլորտ, դա կքննարկեն:

«Հովիկ Աբրահամայանը չէ այստեղ դերակատարը, այլ գործող նախագահը: Թող ինքը դրանով չզբաղվի, Րաֆֆի Հովհաննիսյանը երեխա չի, որ ասենք ինչ-որ նախարարություն վերցնի ու դադարեցնի պայքարը: Այստեղ իրոնիա եմ տեսնում, որը հարիր չէ Հանրապետության երկրորդ պաշտոնը զբաղեցնողին: Կարծում եմ Րաֆֆի Հովհաննիսյանը չի գնա այդ քայլին»,- ասաց Լևոն Շիրինյանը: