ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Այսուհետ Հայաստանում կանանց և տղամարդկանց ամուսնության տարիքային շեմը հավասար է: Ամուսնության տարիքային նվազագույն շեմ է համարվում 18 տարեկանը: Օրնագծի հեղինակներն ասում են, որ սա կնպաստի գենդերային հավասարության հաստատումանը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ օրինագծից դժգոհ են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, սակայն , որպեսզի խնդիրներ չառաջանան, թույլատրվել է ամուսնանալ 16 տարեկանում, եթե կա ծնողների համաձայնությունը, ինչը կլուծի առաջացած դժգոհությունները: Թեև, ինչպես նշեց նախարարը, այս դեպքում էլ կա սահմանափակում, 18-ից ցածր կարող է լինել ամուսնացողներից միայն մեկի տարիքը:





