AM
1 Մարտ 2013 - 05:17 AMT

Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է

Գարնան առաջին օրը` մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։

1994 թվականի ապրիլից Հայաստանը ևս Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ է։ Այդ օրը հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպվում են օրվան նվիրված տարբեր միջոցառումներ, որոնք միտված են բարձրացնելու մարդկանց իրազեկվածությունն ու պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում:

«Հայաստանի ազգային գրադարանում» այսօր կանցկացվի «Հայաստանի ազգային գրադարանում անձնակազմի և այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում թեմայով ցուցադրական ուսումնավարժություն։