AM
1 Մարտ 2013 - 06:34 AMT

Առավոտյան հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում

Այսօր առավոտյան , ժամը 08.29-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառի տաղավարներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻ մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է ժամը 08.41-ին: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: