Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է Շիրակի մարզպետ նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը և տեղեկացրել , որ պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա:
Նշենք, որ Ցոլակյանը 61 տարեկան է: Ծնվել է Ներքին Ջրափ գյուղում: Մասնագիտությամբ պատմաբան է, և որպես պաշտոնյա, հարուստ կենսագրություն ունի:





