AM
1 Մարտ 2013 - 08:16 AMT

Արմեն Ռուստամյան. ՀՅԴ-ն չի կարող մտնել մի գործընթացի մեջ, որի հետագա քայլերը չի տեսնում

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և հետնտրական իրավիճակը քննարկելու համար հայտարարության տեքստի վրա աշխատանքներ են տարվում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ շարժումը չի կարող մեկուսացած գործընթաց լինել: «Ես կարծում եմ, որ ԱԺ կողմից իրականացվող այս նախաձեռնութհունը պետք է այնպես անել, որ հասնի արդյունքի»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը նկատեց, որ շատ մեծ թիվ են ներկայացնում նրանք, ովքեր ուզում են, որ լուրջ փոփոխություններ լինեն: «Բողոքի ալիքը կմարի միայն լուրջ օրակարգի իրականացման դեպքում: Ճանապարհային քարտեզ պետք է մշակվի: Ով էլ լինի նախագահ, ինչ իշխանութնուններ էլ գան երկրում լուրջ փոփոխություններ են պետք»,- նկատեց ՀՅԴ պատգամավորը:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք բոլոր հարցերի հետ կապված հստակ առաջարկներ են արել, կոնկրետ քննարկումներ են ընթանում: «Դաշնակցութունը չի կարող մտնել մի գործընթացի մեջ, որի հետագա քայլերը չի տեսնում: Մենք պատրաստ ենք մտնել պայքարի մեջ, որովհետև մեր խնդիրը հստակ է՝ ժողովրդի իշխանություն հաստատել երկրում»,- ասաց նա: