AM
1 Մարտ 2013 - 08:44 AMT

Թևան Պողոսյան. Պնդելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը

Ազգային ժողովը պետք է լուծարել, քանի որ այստեղ գտնվողները կապ չունեն խորհրդարանի հետ: Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելով «Ժառանգությունն» իր տունը քանդում է: «Թող մեր մասին չմտածեն, թող քանդվի: Շնորհակալություն, որ այդպիսի սրտացավություն կա: Մենք մեր առաջարկությունների տերն ենք, պնդելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, և սպասում ենք իշխանության պատասխանին»,- ասաց Թևան Պողոսյանը: