AM
4 Մարտ 2013 - 06:49 AMT

ԵՊՀ գլխավոր մասնաշենքից` ՍԴ. Դասադուլավորների այսօրվա «երթուղին»

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց շարունակվում է դասադուլը: Դասադուլավորների հրատապ պահանջն է հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Հիշեցնենք, որ ուսանողները դասադուլը սկսել են փետրվարի 25-ին՝ նախագահի ընտրությունների արդյունքներն անվավաեր ճանաչելու պահանջով, սակայն համալասարանի մոտ տեղի ուենցած միջադեպից հետ, երբ ԵՊՀ ռեկտորի օգնականը դիմել է իր կողմկացիների օգնությանը՝ ասելով «զորքը առաջ բերեք», դասադուլի մասնակիցների պահանջին ավելացավ նաև Գևորգ Մելքոնյանին աշխատանքից հեռացնելը:

Որբաթ օրը տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորատի նիստում, սակայն, նման որոշում չընդունվեց: Ինչպես այդ օրը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը,ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին աշխատանքից հեռացնելու հիմք չի եղել. «Ռեկտորատը որոշեց, որ նրա պահվածքը դատապարտելի է, բայց բավարար հիմք չէ աշխատանքից ազատելու համար», – ասել էր Կարեն Գրիգորյանը:

Հավելենք նաև, որ դասադուլի մասնակիցնեն այսօր ակցիա կանցկանցնեն նաև Սահմանադրական դատարանի մոտ: