AM
4 Մարտ 2013 - 07:39 AMT

Օմբուդսմենի 2012 թ. զեկույցը պատրաստ է. ՊՆ գործունեության ոլորտում արձանագրվել են մի շարք թերացումներ

Օմբուդսմենի 2012 թվականի զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից ՄԻՊ-ը ներկայացնում է զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա հիմնախնդիրները:

Պաշտպանի աշատակազմը երկայացնում է Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են թերացումները:

• 2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման վերաբերյալ հայտնաբերվել են ընդհանուր թվով շուրջ 400 դեպքեր:

• Առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները առհասարակ չեն տեղեկացվել իրենց զինվորական ծառայության հակացուցված ձևերի մասին:

• ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ստացվել է շուրջ 1000 դիմում-բողոք, որը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս` մանրակրկիտ բուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը բժշկական հանձնաժողովներին չի հաջողվել:

• Որոշ դեպքերում առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները զորամասերի հրամանատարության կողմից իրենց առողջական վիճակի հետ անհամատեղելի հրամաններ են ստացել և կատարել:

• Զորամասերում գրանցվել են ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման դեպքեր:

• ՀՀ զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծել, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է զեկուցագրի ստորագրումը:

• Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:

• Գրանցվել են զինծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորման մի շարք դեպքեր:

• Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումները սահմանված կարգով չեն տրամադրվել անձանց:

• ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, իրենց գործառույթներն իրականացնելիս, առանձին դեպքերում թույլ են տվել իրենց պաշտոնական դիրքի չարաշահումներ:

Արձանագրված դրական զարգացումները

• 2012 թվականին ընդունվել է «Հայաuտանի Հանրապետության Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքը:

• Ըստ պաշտոնական տվյալների ընթացիկ տարում` նախորդ տարիների համեմատու¬թյամբ, նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպ-քերը:

• Զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման դեպքերը կանխարգելելու նպատակով իրականացվել են պրոֆիլակտիկ և կանխարգելիչ բնույթի միջոցառումներ:

• 2012 թվականին թվով 157 զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, իսկ ծառայության վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում զինծառայողների կողմից վարձակալված բնակարանների դիմաց պաշտպանության նախարարությունը տրամադրել է դրամական փոխհատուցում։

Վաղը կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Արդարադատության նախարարության բաժինը: