AM
3 Հոկտեմբեր 2005 - 14:33 AMT

Հայաստանում Հունաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Հունաստանի նորանշանակ դեսպան տիկին Պանայոտա Մավրոմիխալին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Փոխնախարար Բայբուրդյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, հատուկ կարեւորեց Հայաստանի եւ Հունաստանի պատմամշակութային դարավոր կապերը, որոնք ամուր հիմք են ստեղծում երկու երկրների ներկայիս համընդգրկուն համագործակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-հունական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Կողմերը մասնավորապես ընգծեցին առեւտրատնտեսական կապերի զարգացման կարեւորությունը: Զրույցի ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում կարեւորվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակումը: Անդրադարձ եղավ նաեւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը: