AM
5 Մարտ 2013 - 09:54 AMT

Մուրադ Կիրակոսյան. Սպարապետը մասնագիտությամբ հայ էր և հպարտանում էր դրանով

Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 54 տարեկան: «Մարտական ճանապարհին մեր ձեռք բերված հաջողությունները մեծապես կախված են եղել Վազգեն Սարգսյանի անձնական ունակություններից, որոնցից ամենակարևորը մարդկանց համախմբելու ունակությունն էր», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նրա մարտական ընկեր Մուրադ Կիրակոսյանը, ով ներկայացրեց Սպարապետի հետ անցած ուղուց դրվագներ:

«Վազգեն Սարգսյանը զուրկ էր նաև փառասիրությունից և պարզ էր ցանկացած շփման մեջ: Նա անձնավորությունն էր, որ ինչ կասեր տեսախցիկի առջև, նույնը կասեր սրճարանում, ծառի տակ կամ այլ տեղ: Նույն տոնայնությամբ: Հայրենասեր անձնավորություն էր: Չէր սիրում իր մասին որևէ գովեստի խոսք: Այնքան հայ էր, որ ասում էր. «Բանանը լավ միրգ է, բայց ծիրանիս հետ չեմ փոխի, ասետրինան լավ ձուկ է, բայց իշխանիս հետ չեմ փոխի: Փողոցում, եթե վուլգար հագնված աղջիկ էր տեսնում, նյարդայնանում էր ու ասում. «Միթե սա հեր չունի, էս ո՞նց ա դուրս եկել փողոց»: Նա մասնագիտությամբ հայ էր և նա հպարտանում էր դրանով», – ասաց նա: