AM
4 Հոկտեմբեր 2005 - 10:07 AMT

Երեւանում տեղի կունենան ԱՊՀ ՄԽՎ կրթության եւ ֆինանսների հանձնաժողովների նիստերը

Հոկտեմբերի 4-7 Երեւանում տեղի կունենան ԱՊՀ Միջխորհուրդարանական Վեհաժողովի տնտեսության ու ֆինանսների – գիտության ու կրթության հանձնաժողովների նիստերը` հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 5-ին կգումարվի երկու հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում բացման խոսքով հանդես կգան Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը – ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը, այնուհետ- հանձնաժողովները առանձին կշարունակեն իրենց աշխատանքները: Նույն օրը ԱՊՀ ՄԽՎ գիտության – կրթության հանձնաժողովի անդամները կհանդիպեն ՀՀ կրթության – գիտության նախարար Սերգո Երիցյանի, իսկ ԱՊՀ ՄԽՎ տնտեսության – ֆինանսների հանձնաժողովի անդամները` էկոնոմիկայի – ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի հետ: Հոկտեմբերի 6-ին ԱՊՀ ՄԽՎ գիտության – կրթության հանձնաժողովի անդամները կհանդիպեն Բրյուսովի անվան համալսարանի դասախոսական կազմի հետ, իսկ ԱՊՀ ՄԽՎ տնտեսության – ֆինանսների հանձնաժողովի անդամները` Արմավիրի մարզում կայցելեն արտադրական ձեռնարկություններ: Հոկտեմբերի 7-ին երկու պատվիրակությունների անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին: