AM
6 Մարտ 2013 - 06:26 AMT

Ավանում փլուզման հետևանքով գազատար խողովակ է վնասվել

Մարտի 5-ին, ժամը 15.47-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի թիվ 14 տան քարե պարիսպը, ինչի հետևանքով վնասվել է գազատար խողովակը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մարտի 3-ին փլուզվել է Արամ Հախինյանին պատկանող տան քարե պարիսպը` 16 քմ, ինչից արտաքին լուսավորման սյունը թեքվել է գազի խողովակի վրա:

Հրշեջ-փրկարարները «Երքաղլույս» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ կատարել են սյան ապամոնտաժման աշխատանքներ: