ՀՀ ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատի հետ` տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Քննարկումների առանցքում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խնդիրներն էին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Արթուր Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ այցը նոր խթան կդառնա հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար: Խորհրդարանի խոսնակը կար-որեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում – նշեց, որ Ազգային ժողովում ստեղծվել է Հնդկաստանի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նա- բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը: Բհարիոն Սինգհ Շեխավատը պաշտոնական այցով Դելի հրավիրեց Արթուր Բաղդասարյանին:





