Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը ճանաչում է փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԹ արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերը՝ նկատելով, որ ընտրությունների վերաբերյլ միջազգային դիտորդները զեկույցները հիմանականում դրական էին, չնայած նրան, որ ընթացքը կատարյալ չէր և «դասեր կան քաղելու»: Նա նշեց, որ ընտրություններից դասեր պետք է քաղեն բոլոր կողմերը:
«Մենք սատարում ենք մարդկանց խաղաղ ինքնաարտահայտմանը՝ ցույցերի միջոցով»,- ասաց Սայմոն Ֆրեյզերը: Նա նաև նշեց, որ չի կարող մանրամասն պատասխանել բողոքի ցույցերի վերաբերյալ հարցին, քանի որ ամբողջությամբ չի տիրապետում տեղեկատվությանը:





