AM
12 Մարտ 2013 - 08:43 AMT

ՍԴ նախագահը Բալայանին հորդորում է կոնկրետ հարց տալ, դատավորը պատասխանում է. Էս ի ՞նչ ձև է, այ քեզ բան

Սահմանադրական դատարանում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի միասնական քննությունը: Դատավոր Կիմ Բալայանը Անդրիաս Ղուկասյանին հարց ուղղելիս երկար նախաբանով ներկայացրեց, թե ինչ է նշանակում ժողովրդավարություն, Սահմանադրությունից մի քանի մեջբերում արեց, և դեռ հարցի մասին չէր հասել, նրան ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` ասելով, որ հարցը պետք է վերաբերվի միայն ընտրական գործընթացներին:

«Դիտողությունը տեղին չեմ համարում, ես տալիս եմ այն հարցը, որը հարմար եմ համարում»,- ասաց Կիմ Բալայանը: «Դա թույլ տվեք ես որոշեմ»,- հակադարձեց Գագիկ Հարությունյանը: «Մի միջամտեք ինձ հարց տալու ժամանակ, էս ի ՞նչ ձև է, այ քեզ բան»,- ասաց դատավորը: Կիմ Բալայանը հակիրճ ներկայացրեց հարցը: