ԿԸՀ-ն գեթ մեկ դիմումի ուղղությամբ չի փորձել ինքնուրույն քննություն անցկացնել՝ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, անկախ նրանից՝ դիմումն ինչպես է գրված կամ ում կողմից է գրված: Այս մասին Սահմանադրական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը և ավելացրեց, որ ԿԸՀ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումներին ընթացք չի տվել: «Սա ընդամենը բացարձակ անգործության մատնված ԿԸՀ-ի գործունեություն է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանում քննվող գործին, նա նշեց, որ պետք է ցանկացած մարդու հնարավորություն տալ՝ այդ թվում ՍԴ դատավորներին: «Քանի դեռ չբացահայտվող հանցագործություններ չկան, դա տեղի է ունենալու: Հաշվի առնելով տիրող իրավիճակն ու հասարակության տրամադրությունները ես կարծում եմ, որ հանցագործների շարքերը համալրելը որևէ մեկի համար ցանկալի չի լինի: Մի համալրեք այդ շարքերը»,- ասաց Զարուհի Փոստանջանը:





