AM
12 Մարտ 2013 - 14:29 AMT

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանն ու ՀԱԿ անդամներն այսօր քննարկել են ներքաղաքական վերջին զարգացումները

Մարտի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, հետընտրական զարգացումները, քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծումները, Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր;