AM
13 Մարտ 2013 - 06:22 AMT

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Գերմանիա և Հունաստան

Մարտի 13-14-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով աշխատանքային այց կկատարի Բեռլին, որտեղ կհանդիպի երկրի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցով նախարար Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: