Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրություենների արդյունքները վիճարկող նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի միասնական կարգով քննությունը:
Դիմումատու Անդրիաս Ղուկասյանն իր հարցերն ուղեց պատասխանող կողմին՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Անդրիաս Ղուկասյանի հարցին՝ ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարություն կամ ցուցում տրվե՞լ է ընտրությունների կազմակերպման հետ կապված, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ոչ»:
«Ինչպե՞ս կբնությագրեք Ձեր և Սերժ Սարգսյանի գործնական հարաբերությունները»,- հարցրեց Անդրիաս Ղուկասյանը:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «ԿԸՀ իրավասությունները հսակ սահմանված են ԸՕ-ով, հանձնաժողովը հստակ գործում է դրա շրջանակներում»:
Ներկայացնում ենք հատված հարցուպատասխանից:
Անդրիաս Ղուկասյան– Ե՞րբ եք իմացել, որ ընտրությունները կազմակերպվել են նախագահի կողմից:
Տիգրան Մուկուչյան– Ընտրությունները կազմակերպվում են ԿԸՀ և մյուս հանձնաժողովների կողմից:
Ա.Ղ.- Հարցս կոնկրետ էր, ե՞րբ եք իմացել:
Տ.Մ.-Վերջին շրջանում եմ տեղեկացել հայտարարությանը, բայց ըստ էության չեմ անդրադարձել դրան, քանի որ չեմ անդրադարձել մյուս թեկնածուների դատողություններին ևս:
Ա.Ղ.- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկված եղել, որպեսզի հանրության և ընտրական պրոցեսի մասնակիցների համար ավելի հասկանալի լինի, որ հասարկութունը պաշտպանվաած է հարկադրաբար քվեարկությունից:
Տ.Մ.- Բոլորի համար եղել է հասանելի ուսումնական նյութ՝ իրենց իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ, սոցիալական գովազդ՝ աննախադեպ քանակով, ԿԸՀ նիստերը հեռարձակվել են առցանց և այլն, դրանք ուղղված են եղել նշվածներին: Այս պահին հնարավորը իրականացվել է, ինչ անհրաժեշտ է եղել, լիարժեք ծավալով իրականացվել է: Ինչ վերաբերում է այս կամ այն միջադեպին, իհարկե, երբ մեկ օրվա ընթացքում հարաբերության մեջ են մտնում քաղաքացիները, ընտրական գործընթացի մեջ ներառված անձինք, կարող են լինել ինչ-ինչ դեպքեր: Կարող եմ ասել, որ գործընթացը եղել է օրենքի շրջանակներում:
Ա.Ղ.- Օրենքի և դրա կիրառման մեջ կա տարբերություն: Մենք ունենք նաև երրորդ հասկացություն՝ իրողություն: Ըստ ձեզ՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանվա՞ծ են եղել:
Տ.Մ.- Գործի շրջանակներում առկա բոլոր փաստական հանգամանքները ցուց են տալիս , որ, այո, քաղաքացիները եղել են պաշտպանված և իրացրել են իրենց իրավունքը:
Ա.Ղ. Ըստ ձեզ՝ ընտրակաշառք եղե՞լ է:
Տ.Մ.- Չեմ կարող ասել, եթե եղել պետք է դիմեին համապատասխան մարմին, դա հանցաագործություն է:
Ա.Ղ.– Միջոցառումներ եղե՞լ են ընտրակաշառքը կանխելու համար:
Տ.Մ.- Քաղաքացիներին պարզաբանվել են իրենց իրավունքները, և ներկայացվել է, որ դա պատժելի է: ԿԸՀ-ն օրեենքով նախատեսված բոլոր գործառույթները իրականացվել է, դրա արդյունավետության վերաբերյալ գնահատականը առկա դիմում-բողոքների քանակն է:
Ա.Ղ.- Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել, որպեսզի հանաձնաժողովների անդամներն անկախ լինեին, մասնավորապես, առանց Սերժ Սարգսյանի կողմից որևէ միջնորդության:
Տ.Մ.- Նրանք ենթարկվել են բացառապես օրենքին:
Ա.Ղ.– Եթե ենթարկվել են Սերժ Սարգսյանին, ինչպե՞ս կարող էիք իմանալ:
Տ.Մ.- Իրականություն այն է, որ բոլոր հանձանաժողովների անդամները գործեել են օրենքի շրջանակներում:
Ա.Ղ.- Ի՞նչն է մոտիվացնում 15000-ից ավելի մարդկանց դառնալ հանձնաժողովի անդամ:
Տ.Մ.- Մեր հանձնաժովն արհեստավարժ է: Տեղամասային ընտրական հանձնաժողովները ձևավորվում են կուսակցական առաջադրումներով, նրանք ունեն մոտիվացիա իրականացնել իրենց բուն գործառույթը, ապա ներկայացնել կուսակցական շահը, կարող է լինել աշխատանքի իրականացում:
Ա.Ղ.- Այդ մարդկանց ազնիվ լինելուց կախված է ընտրությունների արդյունքը: Նրանց ստորագրությունբները հիմք են հանդիսացել, որ դուք ստորագրել եք վիճարկվող որոշումը: Այդ մարդկանց ազնիվ լինելու վրա ի՞նչ վստահություն ունեք:
Տ.Մ.- Ես երբևէ մարդկանց գործառույթների վերաբերյալ չունենալով պատշաճ փաստեր, չեմ կարող մեղադրել: Իմ պրեֆունկցիան այն չէ, որ այդ մարդիկ սրիկաներ են, այլ այն է, որ նրանք պատշաճ մարդիկ են:
Ա.Ղ.- Համաձայն ե՞ք, որ ԿԸՀ-ն և մյուս հանձանաժողովները դարձել են ատյաններ՝ բողոքներ ստանալու և մերժելու:
Տ.Մ.- Դուք երկու բողոք եք բերել, քաղաքական որոշում էր պահանջում, բա ի՞նչ պիտի լիներ:
Ա.Ղ.- Եթե ինձ եք հարցնում՝ ի՞նչ պիտի լիներ, ապա պիտի լիներ հանրության վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ:





