Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրանք զրուցել են Ազատության հրապարակում, ապա իրենց զրույցը շարունակել են մոտակայքում գտնվող սրճարաններից մեկում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ զրույցից մանրամասներ ներկայացնել չի կարող , քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վլադիմիր Գասպարյանի հանդիպմանը որևէ մեկը ներկա չի եղել և չի կարող ասել, թե ինչ մասին են խոսել նրանք:
Նշենք, որ այս առավոտ անձրևի ժամանակ Րաֆֆի Հովահննիսյանը վրանի տակ է եղել, բայց անձրևից հետո վրանը կրկին հավաքել են:
Հավելենք նաև, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել կիրակի երեկոյան: Այս օրերի ընթացքում նա պարբերաբար հանդիպում է լրագրողներին, իսկ ուրբաթ օրը կանցկացնի հերթական հավաքը:





