AM
11 Հոկտեմբեր 2005 - 12:50 AMT

Հայաստանում Մալայզիայի դեսպանը իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Այսօր Հայաստանում Մալայզիայի նորանշանակ դեսպան Դաթո Մոհամադ Խալիս բին Ալի Հասանը (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճեներն է հանձնել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց դիվանագետին նշանակման առթիվ եւ հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին զարգացնելու երկկողմ հարաբերությունները` կարեւորելով փոխայցելությունները երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ , ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: