AM
11 Հոկտեմբեր 2005 - 13:12 AMT

Հայաստանը մարդասիրական օգնություն չի ցուցաբերի Պակիստանին

Հայաստանը մարդասիրական օգնություն չի ցուցաբերելու Պակիստանին` այդ երկրում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը: Դիվանագետը նշել է, որ Պակիստանն ուղղակիորեն չի դիմել Հայաստանին` մարդասիրական օգնություն տրամադրելու խնդրանքով: Արմեն Բայբուրդյանը հիշեցրել է, որ Երեւանի եւ Իսլամաբադի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: