AM
14 Մարտ 2013 - 06:36 AMT

Ապարանում, Աշոցքում, Սևանում ձյուն է տեղում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Աշոցքում, Սևանում տեղում է ձյուն: Բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: