AM
14 Մարտ 2013 - 12:36 AMT

Սփյուռքի նախարարը և Իտալիայի հայ համայնքի անդամները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իտալահայոց միության նախագահ Պայքար Սվազլյանին և Սարո Խոդավերդիին:

Նախարարը շնորհավորեց Պայքար Սվազլյանին՝ Իտալահայոց միության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ կշարունակվեն նույն թափով ընթանալ միության աշխատանքները և կնպաստեն Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ուշադրության կենտրոնում էին համայնքի երիտասարդների՝ Սփյուռքի նախարարության տարբեր ծրագրերին մասնակցության, մասնավորապես՝ ուսուցիչների, լրագրողների, երիտասարդ առաջնորդների, մշակութային գործիչների վերապատրաստման, մայրենի լեզվի արագացված ուսուցման հնարավորությունները: