AM
15 Մարտ 2013 - 09:53 AMT

Վարչապետը շնորհավորել է Լի Կեցյանին ՉԺՀ Պետխորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Լի Կեցյանին ՉԺՀ Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները և մաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՉԺՀ կառավարությունը մեծ հաջողությունների կհասնի` ապահովելով Չինաստանի հետագա կայուն ու ներդաշնակ զարգացումը:

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության վերընթաց զարգացումը, ինչը, վստահ եմ, առաջիկա տարիներին էլ ավելի կամրապնդվի և կընդլայնվի՝ ի շահ մեր երկու ժողովուրդների», հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: