Օմբուդսմենը, ամփոփելով 2012 թվականը, իր զեկույցում անդրադարձել է մարդու իրավունքների վիճակին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ոլորտում: Զեկույցում, մասավորապես, ասվում է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները.
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մասվո նշվում է.
• Բազմաթիվ քաղաքացիներ մտահոգություն են հայտնել էլեկտրաէներգիայի շարունակական տատանումների, դրա հաճախակի ու կարճատև մարումների, ինչպես նաև դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
• Մտահոգիչ է, որ 2012 թվականի ընթացքում չեն ընդունվել ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշները:
• Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա 4 տարածքները գերակա հանրային շահ ճանաչելու կապակցությամբ շահագրգիռ անձանց մասնակցությամբ չեն իրականացվել պատշաճ հանրային քննարկումներ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
• Ընթացիկ տարում եղել են էլեկտրաէներգիայի տատանումների կամ խափանման բազ¬մա-թիվ դեպքեր, որոնց հե¬տևան¬¬քով որոշ սպառողներ կրել են նաև ֆինանսական վնասներ:
• Հանրապետությունում գազի, ջրի և էլեկտրաէներգիայի հաշ¬վիչների այլընտրանքային լա-բորատորիաների բացակայությունն որոշակի խնդիրներ է ստեղծել սպառողների համար:
• Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել քաղաքացիների շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը լիարժեք լուծելու համար:
• Մտահոգիչ է Հանձնաժողովի թիվ 95-Ն որոշման համաձայն` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին՝ ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսը հաշվառքի խախտման ամսում մատակարարված գազի քանակի որոշման համար հիմք ընդունելը:
Արձանագրված դրական զարգացումները
• 2012 թվականի դեկտեմբերի 27-ին ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» համապատասխանաբար թիվ 1568-Ն և թիվ 1569-Ն որոշումները:
• Ողջունելի է այն փաստը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ձեռնարկած ջրային համակարգի կազմակերպությունների գործունեության մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ և իրականացվում են ընկերությունների կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների վերաբերյալ հանձնաժողով ներկայացվող եռամսյակային տեղեկատվությունների վերլուծության, իսկ անհրաժեշտության դեպքում` տեղում ուսումնասիրություններ կատարելու միջոցով:
• Ողջունելի է այն, որ Հանձնաժողովը ծանոթացրել է սպառողներին իրենց իրավունքներին` հանձնաժողովի վեբ-կայքում տեղադրելով իր որոշումները, լրատվամիջոցներով պարբերաբար հանդես է եկել պարզաբանումներով, սպառողների իրավունքների ու պարտա¬կանությունների վերաբերյալ բուկլետներ հրապարակելու խնդրում աջակցել է հասարակական կազմակերպություններին, ասվում է զեկույցում, հայտնում է Պաշտպանի աշխատակազմը:





