Բնապահպանական պետական տեսչության կողմից մարտի 4-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել շուրջ 1.15մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 475.0 հազար դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս: Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 429.0 հազար դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 165.0 հազար դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 50.0 հազար դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի և ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4.0կգ կենդանի խեցգետինը և 5 հատ ՙկարաս՚ տեսակի ձկները սահմանված կարգով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:
Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 1 հատ տիրազուրկ ցանց և հոսանքի կարգավորիչ:
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.02 մլն.դրամ գումար:





