AM
17 Հոկտեմբեր 2005 - 09:29 AMT

Ավտովթարի արդյունքում մահացել է Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը

Հոկտեմբերի 15-ին, Երեւանի հյուսիս-արեւելյան մուտքի մոտ ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի վարիչ Մամիկոն Տոնոյանը: Ինչպես հաղորդել են նախագահի աշխատակազմում, ավտոմեքենան, որը վարում էր Մամիկոն Տոնոյանը, ընթանալով մեծ արագությամբ բախվել է եզրապատնեշին, շրջվել է եւ հայտնվել հանդիպակած մասում: Մ.Տոնոյանի կինը, որը նույնպես մեքենայում է եղել, վնասվածքներով հասցվել է հիվանդանոց: Մամիկոն Տոնոյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: