AM
18 Մարտ 2013 - 09:07 AMT

Գեղաշեն գյուղի եկեղեցու տանիքը քամուց քշվել է

Երեկ ժամը 14.54-ին ԱԻ նախարարությունն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի եկեղեցու տանիքը քամուց քշվել է: Դեպքի վայր է մեկնել Կոտայքի ՄՓՎ ԲՊ բաժնի պետը:

Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վնասվել է եկեղեցու թիթեղյա տանիքը (192քմ) և քարե գմբեթը՝ ամբողջությամբ: Տանիքի ընդահնուր մակերեսը 200 քմ է: Եկեղեցին կառուցվել է 1800-ական թթ., վերակառուցվել`2012թ.: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցում Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին մաքրման աշխատանքներ են ընթանում.«Մինչև շինանյութ լինի ու տանիքը վերականգնենք»: Հարցին, թե ֆինանսական միջոցներ կա՞ն, գյուղապետը հրաժարվեց պատասխանել: