AM
17 Հոկտեմբեր 2005 - 11:21 AMT

ՀՀ ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա

Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով մեկնեց Լիտվա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսված են Վարդան Օսկանյանի հանդիպումներ Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի եւ Լիտվայի ԱԳ նախարար Անտանաս Վալիոնիսի հետ: Հոկտեմբերի 19-ին Վարդան Օսկանյանը Վիլնյուսից կմեկնի Բրյուսել, որտեղ կմիանա պաշտոնական այցով Եվրոպական կառույցներ այցելող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությանը: