Գրավաճառները տեղափոխվել են Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարան և Տնտեսագիտական համալասարանի դիմացի գետնանցում: Գրավաճառներ Կորյունին ու Գոհարին հանդիպեցինք, երբ նրանք իրենց վերջին արկղերն էին տեղափոխում: Ապրիլի մեկից տարածքը վերակառուցվելու է:
«Ասում են՝ սուպերմարկետ են սարքում»,-մեզ հետ զրույցում ասաց Կորյունը: Պատմեց, որ նոր տարածքը ավելի փոքր է ու ավելի թանկ.«Մենք գիտեինք, որ վերջը սա, ինչ անենք, մի քանի օր կկանգնեք ստեղ, որ ուսանողներին նոր տեղերը ցույց տանք, չնայած գրել ենք պատին, բայց շատերը չեն կարդում, կկանգնենք, անցնողներին կասենք՝ որտեղ ենք, որ հեշտությամբ գտնեն ու կանցնենք գործի, մինչև տեսնենք՝ ինչ է լինում»:
Կորյունի հարևան գրավաճառներից մեկը՝ նրանից ավելի երիտասարադ, նախ հարցրեց, թե ինչու ենք եկել, հետո էլ թե՝ «գնացեք ձեր երկրի ղեկավարներին նկարեք»: Գործընկերոջս այն դիտարկմանը, թե մենք աշխատում ենք, երիտասարդը նույն տոնով պատասխանեց. «Գիտենք ձեր աշխատելը»:
Նրան ավելի չվորդովվեցնելու համար մենք հեռացանք՝ Կորյունին խոստանալով անպայման այցելել իր նոր «նստավայրը»:





