ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Երևանի ավագանու ընտրություններին «Հայազն» կուսակցության ցուցակով չի մասնակցելու:
«Տեղեկությունը, որ տարածվել է լրատվամիջոցներում չի համապատասխանում իրականությանը,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց կուսակցության անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանը: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց նաև Անդրիաս Ղուկասյանը:
«Հայազն» կուսակցության անունից հաղորդագրություն էր տարածվել կուսակցության` քաղաքային ընտրություններին մասնակցելու որոշման վերաբերյալ և նշվել էին կոնկրետ թեկնածուների անուններ:





