AM
19 Մարտ 2013 - 13:52 AMT

Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է եղել. «Ժառանգությունը» չի մասնակցել

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր խորհրդակցություն է եղել, որին մասնակցել են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները` բացառությամբ «Ժառանգություն» խմբակցության: Խորհրդարանական ուժերը խորհրդակցել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և հետընտրական իրավիճակը քննարկելու հարցի շուրջ: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Իշխանությունը ներկայացրել է հայտարության նախագիծ, որը սակայն, որևէ լուծում, ըստ Լևոն Զուրաբյանի, չի պարունակում: «Միայն մշուշոտ ձևակերպումներ են Սահմանդրական բարեփոխումների մասին»,- ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ ներկայացված հայտարարության նախագիծը ծաղր է և փորձ՝ ստեղծել ընդդիմության հետ երկխոսելու և բանակցելու պատրանք: «Իսկ եթե նպատակն այն է, որ քաղաքական ուժերը հնչեցնեն իրենց տեսակետները, կարելի է նման նստաշրջան հրավիրել առանց ընդդիմադիր ուժերի հետ նախօրոք խորհրդակցելու, երբ ընդդիմադիր ուժերն իրենք կորոշեն, թե ինչ խոսել ԱԺ արտահերթ նիստում»,- ասաց Լևոն Զուրաբյանը: