AM
20 Մարտ 2013 - 06:53 AMT

Ամեն ինչ գեղեցիկի մասին. Այս շաբաթ կանցկացվի EXPO BEAUTY 2013 ցուցահանդեսը

Մարտի 22-24-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կանցկացվի «EXPO BEAUTY 2013» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Logos Expo կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների եվ գործարարների միությունը:

Ցուցահանդեսշի ժամանակ կլինեն գործնական ու մրցութային միջոցառումներով՝ ֆոտոսեսիաներ, ցուցադրություններ, վարպետության դասեր, «Ծաղկային կոմպոզիցիաների մրցույթ» և այլն:

Ցուցահանդեսի մասնակիցներն են թեթև արդյունաբերության հայտնի արտադրողներ, կոսմետիկական կլինիկաներ, գեղեցկության, հարսանեկան ու ծաղկի սրահներ և այլն: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Logos Expo կենտրոնից:

Ըստ աղբյուրի, մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններ:

Ցուցահանդեսը կազմված է մի քանի բաժիններից՝ բուժական կոսմետիկա, մարմնի և մազերի խնամք, հիգենիկ միջոցներ, գեղեցկության սրահներ ու ֆիթնես ակումբներ, ծաղիկներ և տնային հարմարավետություն, ոսկերչական զարդարանք, հարսանեկան զգեստներ և զարդեղեն, բիժուտերիա և այլն: