AM
20 Մարտ 2013 - 07:00 AMT

Արծվաբերդ համայնքում գրիպից 7-ամյա աղջիկ է մահացել

Շաբաթ օրը Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրվել է 7 տարեկան երեխայի մահվան դեպք։ Երեխայի մոտ գրեթե մեկ շաբաթ նկատվել են գրիպանման երևույթներ, սակայն, ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, բժշկական օգնության չեն դիմել։ Հետագայում երեխայի մոտ զարգացել է շնչառական անբավարարություն:

Երեխայի եղբայրը ևս հիվանդ է գրիպով։ Նա հոսպիտալացվել է ժամանակին և ստացել անհրաժեշտ բուժում, ինչի արդյունքում ունի առողջացման դրական տեղաշարժ։ Նրա մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, իսկ մահացած երեխայի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:

Հավելենք, որ նախարարությունը հաղորդագրություն է տարածե, ըստ որի՝ վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 1,3 անգամ։ Եթե մարտի 4-ից 10-ն արձանագրվել է հիվանդության 8433 դեպք, ապա մարտի 11-ից 17-ը` 11404: