ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդը շարունակում է ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարել ջրօգտագործողների ընկերություններում: Ուսումնասիրությունները և վերլուծությունները կատարվում են, մասնավորապես, ընկերությունների ֆինանսատնտեսական կայունության, տեխնիկական հնարավորությունների, ոռոգման ջրի մատակարարման արդյունավետության, մատակարարված ջրի հաշվառման բարելավման, ինչպես նաև կառուցվածքային փոփոխությունների ուղղություններով:
Արդյունքում անցած տարիների ընթացքում սկզբնավորման պահից թվով 54 ջրօգտագործողների ընկերություններ վերակազմակերպվել են 42 ջրօգտագործողների ընկերությունների: Որպես կառուցվածքային բարեփոխումների շարունակություն` 2013 թվականին ևս 4 ջրօգտագործողների ընկերություններ («Կոտայք» և «Ջրվեժ-Ձորաղբյուր», ինչպես նաև «Շենիկ» և «Քարակերտ») վերակազմակերպվել են միացման ձևով, իսկ «Ազատ» և «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում կատարվել են համապատասխան փոփոխություններ:





