AM
20 Մարտ 2013 - 08:18 AMT

«Երկրի ժամն» է. Շաբաթ օրը մեկ ժամով անջատեք լույսերը

Արդեն 5 տարի շարունակ երկրագնդի բնակչությունը մեկ ժամով անջատում է լույսերը՝ հանուն երկիր մոլորակի: Այս տարի «Երկրի ժամը» ակցիան տեղի կունենա մարտի 23-ին: Ակցիային կմիանա նաև Հայաստանը՝ Երևանի ժամանակով 20:30-21:30-ը: Նախորդ տարի «Երկրի ժամը» ակցիան տեղի է ունեցել մարտի 31-ին, որին մասնակցել են 152 երկրների ավելի քան 6950 քաղաքներ եւ բնակավայրեր:

«Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը՝ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, հետ համատեղ կմասնակցի այս նախաձեռնությանը, հայտնում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամից: