Վերջերս մանկատան վեց շրջանավարտներ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով վերջինիս աջակցությունն իրենց իրավունքների պաշտպանության հարցում:
Մանկատնից դուրս գալուց հետո արդեն 6-7 տարի է անցել, սակայն նրանց բնակարանային ապահովման հարցն առ այսօր լուծված չէ, իսկ համապատասխան գերատեսչությունը հստակ տեղեկություն չի տրամադրում` երբ կլուծվի:
Պաշտպանը մանկատան շրջանավարտների խնդրի կապակցությամբ գրություն էր ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից, ի պատասխան, հայտնել էին, որ Պաշտպանին դիմած մանկատան շրջանավարտները ընդրգկված են բնակարանային ապահովման ծրագրում և նրանց առաջիկայում կտրամադրվեն սոցիալական բնակարաններ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:





