Թեև ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր լրագրողների հետ հադիպել էր, որ խոսի նախորդ տարի սկիզբ առած դատական գործի մասին, բայց չխուսափեց պատասխանել լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերում էին Զոլյանի քաղաքական հայացքներին: Նշենք, որ Սուրեն Զոլյանն իր զորակցությունն է հայտնել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և անգամ ելույթ է ունեցել Ազատության հրապարակում:
««Ժառանգության» կողմից առաջարկ եղել է ավագանու ընտրությունների մասնակցելու համար, բայց ես ասել եմ, որ չեմ զբաղվելու կուսակցության կազմակերպչական գործերով և խնդրել եմ ցուցակում ինձ հատկացնել վերջին տեղերը, որովհետև ես չեմ ցանկանում ավագանի լինել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրեն Զոլյանը և հավելեց, որ վերջնական ցուցակ չկա. «Սպասենք, տեսնենք՝ինչ է լինում»,-ասաց նա:





