Այսօր և վաղը Հայաստանում ամենուրեք կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Առայժմ, հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ արևմուտքից մեզ է մոտենում ևս մեկ տեղումնաբերզանգված, հանգստյան օրերին կրկին կդիտվեն տեղումներ, սպասվում է նաև օդի ջերմաստիճանի որոշակի նվազում և սաստիկ քամի: Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ:
Գիշերը սպասվում է +2+4, ցերեկը +14+16, երեկոյան +9+11 աստիճան տաքություն: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:





