AM
21 Մարտ 2013 - 10:10 AMT

ԵՄ-ն կոչ է անում նոր թափ հաղորդել Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործընթացին

2012 թվականի ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդվող բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան` ներկայացնելով Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) իրականացման վերաբերյալ Հայաստանի 2012թ.-ի Առաջընթացի զեկույցը:

«Դրական տեղաշարժ չարձանագրվեց Հայաստանի ու Թուրքիայի մերձեցման ուղղությամբ: ԵՄ-ն շարունակում է օժանդակել առանց նախապայմանների մերձեցման գործընթացին»,-ասաց Տրայան Հրիսթեան:

Դեսպանը նաև ներկայացրեց Հայաստանից ակնկալվող քայլերը. «Նոր թափ հաղորդել Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործընթացին, նպաստել հակամարտության կարգավորման առաջընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը»,- ասաց նա: