AM
21 Մարտ 2013 - 10:12 AMT

Հ.Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց լիտվացի և ֆրանսիացի գործիչներին ԼՂ հետ համագործակցելու համար

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի նիստի ժամանակ Հայաստանի խորհրդարանի անունից շնորհակալություն հայտնեց Լիտվայի և Ֆրանսիայի այն գործիչներին, որոնց նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցության և բարեկամական խմբեր են ստեղծվել:

«Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախկին պատգամավորների և իշխանության մի քանի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակ, և կոչ են անում զերծ մնալ Արցախի քաղաքական մեկուսացումից»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Մարտի 19-ին Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժերերի ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ հայտարարել էին ԼՂՀ–ի հետ Բարեկամության շրջանակի ստեղծման մասին։ Մարտի 14-ին ԼՂՀ–ի հետ բարեկամության խումբ էր ստեղծվել Լիտվայի խորհրդարանում։