Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Զամբիայինորանշանակ դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդային (նստավայրը՝ Մոսկվա)`հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել դեսպանին`իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս է հայտնել, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը` կողմերը համատեղ ջանքերով կսերտացնեն ու կզարգացնեն հարաբերությունները` արդյունավետորեն օգտագործելով առկա ներուժը, և որ դեսպան Հափունդան իր ներդրումը կունենա այդ գործում:
Դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների:





