Վերջին շրջանում համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման և ձևակերպման նպատակով ստուգումներ իրականացնելու համար ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին վճարումներ են կատարում:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն որևէ վճարովի ծառայություն չի մատուցում և ավտոտրանսպորտային միջոցների ստուգումներն իրականացվում են առցանց տարբերակով:





