AM
21 Մարտ 2013 - 12:23 AMT

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Աշոտ Մելքոնյանը

ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը միաձայն վերընտրվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2002 թվականից:

ԳԱԱ տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Աշոտ Մելքոնյանի հիմնական աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի, հայկական հարցի, հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերին: Նա 125 աշխատության հեղինակ է, որոնցից 14-ը մենագրություններ են:

Նա ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդի նախագահն է,ինչպես նաև ԱՊՀ երկրների պատմաբանների ասոցիացիայի անդամ է: