AM
21 Մարտ 2013 - 12:40 AMT

«Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը

Երևանի Ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նրան հաջորդում են Անահիտ Բախշյանը, Մեսրոպ Մովսիսյանը, Ստյոպա Սաֆարյանը: Ցուցակը«Ժողովրդավարական ուղի», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական»,«Ժողովրդավարական հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների հետ համատեղ է և կրում է «Բարև Երևան» անունը:

Այս մասին Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Ավելացնենք, որ «Ժառանգության» ցուցակում ընդգրկվել են նաև մի շարք գիտնականներ, մշակութային գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ. Սուրեն Զոլյանը, Դավիթ Սանասարյանը, Ալեն Սիմոնյանը, Դանիել Իոնիսյանը, Գառնիկ Սուխուդյանը, Հովսեփ Խուրշուդյանը և այլք:

«Քաղաքապետի ընտրությունների մասնակցությունը չի փոխարինելու մեր պայքարին, բայց լինելու է այդ պայքարի շարունակության ճակատներից մեկը: Բոլոր ճակատներով պայքարելու ենք հայրենիքի համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս անգամ ևս չստացվեց միավորվել ընդդիմության հետ, բայց հայ ժողովուրդը, այս դեպքում մայրաքաղաքի ժողովուրդը, որոշելու է, թե ով է լինելու Երևանի նոր քաղաքապետը: